Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ է սպասվում` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Ի՞նչ է սպասվում` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
03.02.2019 | 12:49

ԱՄՆ-ը կասեցրեց միջին և փոքր հեռահարության հրթիռների արգելման պայմանագրով իր պարտականությունների կատարումը` փետրվարի 1-ին հաղորդեց Սպիտակ տունը: Դոնալդ Թրամփը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի դուրս գալը պայմանագրից կարող է ավարտվել 6 ամսից, եթե «Ռուսաստանը չվերադառնա պայմանագրի կատարմանը»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքեց. «Մեզ հետ դույզն ինչ սուբստանտիվ բանակցություններ վարելու ամերիկացիների ցանկության բացակայությունը վկայում է, որ պայմանագիրը խզելու որոշումը Վաշինգտոնը վաղուց է ընդունել»: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Մոսկվան ձգտում է պահպանել պայմանագիրը: «Պայմանագիրը ծառայում է և մեր անվտանգությանը, և եվրոպացիների անվտանգությանը: Եվ հիմա ծայրահեղ անպատասխանատու է միակողմանի գործողություններով ճոճել այդ անվտանգությունը»` ասաց Ռյաբկովը: Դեկտեմբերի սկզբին Դոնալդ Թրամփը Մոսկվային ուլտիմատում ներկայացրեց, որ 2 ամիս ունի` ոչնչացնելու ցամաքային տեղակայման 9М729 թևավոր հրթիռները: Սպիտակ տան հայտարարությամբ` միջուկային մարտագլխիկներ ունեցող այդ հրթիռների գործողության տրամագիծը գերազանցում է 500 կիլոմետրը և խախտում է փոքր ու միջի հեռահարության հրթիռների արգելման պայմանագիրը: Ռուսաստանը համարում է, որ այդ հրթիռների գործողության տրամագիծը 480 կիլոմետր է ու հրաժարվում է ոչնչացնել: The Wall Street Journal-ը հաղորդում է, որ չնայած Կրեմլը պատրաստակամություն է հայտնում նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ, Մոսկվան կարող է տեղակայել 9М729 նոր հրթիռներ և ԱՄՆ-ը արդեն իր մերձավոր դաշնակիցներից տեղեկություններ է ստացել, որ այդ հրթիռների չորրորդ գումարտակն է տեղակայվել:
RFI


Հ.Գ. Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության էր հրավիրել ԱԳ և ՊՆ նախարարներին: Նա հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրին` ԱՄՆ-ի դուրս գալուց հետո. «Մենք կդիմենք համարժեք պատասխանի, մեր ամերիկացի գործընկերները հայտնել են պայմանագրով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մասին, մենք նույնը կանենք և կհրաժարվենք պարտավորություններից»: Պուտինը Լավրովին հանձնարարեց ամերիկյան կողմի հետ զինաթափման շուրջ նոր բանակցություններ այլևս չվարել, Շոյգուին` արագացնել նոր՝ այդ թվում գերձայնային հրթիռներ ստեղծելու աշխատանքը: Նախագահը երկու նախարարներին էլ հիշեցրեց` Ռուսաստանը չպետք է ներքաշվի սպառազինությունների ծախսատար մրցավազքի մեջ:


Դոնալդ Թրամփն էլ հայտարարում է, որ իր ցանկությունը մի մեծ ու գեղեցիկ սենյակում բոլորով նոր պայմանագիր ստորագրելն է: Իվերջո` Դոնալդ Թրամփի ցանկության մեջ կա ռացիոնալ հատիկ` 1987-ին ստորագրված պայմանագիրը այլևս համարժեք չէ իրավիճակին: Հիմա միջուկային զենք ունեն ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, այլև` Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, Իսրայելը, Հնդկաստանը, ԿԺԴՀ-ն: Եվ միջուկային անվտանգության ապահովումը վերաբերում է բոլոր 7 երկրներին: Խնդիրը մեկն է` սպառազինությունների նո՞ր մրցավազք է սկսվելու` սեփական անվտանգության ապահովման համար, թե՞ մրցավազքը կասեցվելու է համաշխարհային անվտանգության ապահովման համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ